Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Որ մթերքներն են օգնում թողնել ծխելը. 1in.am

Որ մթերքներն են օգնում թողնել ծխելը. 1in.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ բանջարեղենով ու մրգերով հարուստ սննդակարգն օգնում է թողնել ծխելը: Բուֆալոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ փոխադարձ կապ կա բուսական ճաշացանկի և ծխելուց հեշտ հրաժարվելու միջև, հայտնում է newsyou.info-ն:

Մասնագետները հետազոտել են 25 տարեկանից մեծ 1000 ծխողի, ովքեր երկու անգամ պատասխանել են անկետայի հարցերին: Մասնակիցները 14 ամիս ընդմիջումով պատմել են իրենց սովորությունների, ինչպես նաև սննդակարգի առանձնահատկությունների մասին:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդակարգում բավարար բանջարեղեն և մրգեր օգտագործող ծխողներն ավելի արագ են ազատվում նիկոտինային կախվածությունից: Նրանց հնարավորությունները 3 անգամ շատ են, քան բուսական սնունդ քիչ օգտագործողների դեպքում:

Գիտնականները պարզել են, որ նույնիսկ ծխել շարունակողները բանջարեղեն և մրգեր ուտելու դեպքում շատ ավելի քիչ են ծխել օրվա ընթացքում:

Հետազոտողները ենթադրել են, որ բջջանյութով հարուստ բուսական սնունդն օգնում է ավելի երկար պահպանել հագեցվածության զգացումը: Դրա շնորհիվ ճնշվում է ծխելու ցանկությունը, քանի որ ոչ հազվադեպ սովի զգացումը շփոթում են ծխելու պահանջմունքի հետ: Գիտնականները նշում են, որ մրգերն ու բանջարեղենը վատացնում են ծխախոտի համը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.ansar.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ